
ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԵՆԵՋԵՐ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների կառավարման գիտելիքներով դեղագետ/դեղագործ մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ դեղորայքային կատեգորիաների կառավարման համար:
Աշխատանքային պարտականություններ
· Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
· Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
· Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ,
· Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
· Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով Ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
· Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
· Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
· Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
· Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
· Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
· Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
· Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
· Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
· Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։
Պահանջվող որակավորում
· Դեղագիտական/դեղագործական կրթություն (դեղորայքային կատեգորիաների կառավարման համար),
· Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
· Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
· Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
· Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
· Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
· Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
· Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
· Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
· MS office փաթեթի գերազանց իմացություն,
· Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կատեգորիայի մենեջեր»: